Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԹՍ-ՆԵՐ ՍԻՐԻԱՅԻ ԵՐԿՆՔՈՒՄ



Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկյան բազմաթիվ հետախուզական անօդաչու թռչող սարքեր օդից հետևում են քաղաքացիական բնակչության ու ընդիմադիր խմբավորումների վրա սիրիական զինված ուժերի իրականացրած հարձակումներին: ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը միաժամանակ հստակեցրել է, որ Սիրիայի տարածքում դիտարկումն ու հետախուզությունն իրականացվում է «ոչ թե մարտական գործողություններին նախապատրաստվելու, այլ Ասադի վարչակարգի գործողություններին միջազգային հանրակցության կողմից տրվելիք պատասխանի իրավացիության համար տեսաշարի տեսքով ապացույցների բազա հավաքելու համար»:

Միաժամանակ, լրատվամիջոցները հաղորդում են, որ Դամասկոսում կառավարական զորքերը 30.000-անոց ցույցը ցրելիս կիրառել են մարտական փամփուշտներ:

Սպիտակ Տան, պետդեպարտամենտի ու Պենտանգոնի ներկայացուցիչները նաև հայտնել են, որ Օբամայի վարչակարգը քննարկել է Սիրիայում «մարդասիրական օպերացիա» իրականացնելու հնարավորությունը, սակայն մտավախություն է հայտնվել, որ այն կհանգեցնի գործողության մասնակիցների շրջանում մեծաթիվ զոհերի և ամենայն հավանականությամբ, Միացյալ Նահանգներին կներքաշի զինված բախման մեջ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


20/02/2012