Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ



-Շարքայի՛ն Իվանով, եթե երեկ քիչ խմեիք, գուցե մոտ ժամանակներս մտածեինք ձեզ սերժանտի կոչում տալու մասին։

-Ինչի՞ս է պետք սերժանտի կոչումը, ես երբ խմում եմ, ինձ գեներալ եմ զգում։

♦♦♦

Գեներալը մոտենում է շարքում կանգնած զինվորներից մեկին, հայրաբար թփթփացնում է ուսին ու ասում.

-Ինչպե՞ս է ծառայությունդ, որդի՛ս։

-Հոյակապ, հայրի՛կ։ Վերջապես հայտնվեցիր, իսկ մայրիկն ասում էր, որ դու անհայտ կորած ես։

♦♦♦

Ենթասպան փորձում է հագնել զինվորական կոշիկները, բայց չի կարողանում, մոտենում է շարքային Իվանովը։

-Պարո՛ն ենթասպա, լեզվակը դուրս քաշեք։

-Շատ ապրես, շարքային Իվանով,- պատասխանում է ենթասպան ու բերանը բացելով՝ դուրս է հանում լեզուն։

♦♦♦

-Պարո՛ն ենթասպա, կանգնեցրեք տանկը։

-Տա՛նկ, կանգ առ, մեկ-երկու։

♦♦♦

Սպան զեկուցագիր է գրում.

-Երեկ երեկոյան սանդուղքով բարձրանալիս գլխով հարվածեցի աստիճանահարթակին։ Խնդրում եմ այդ կապակցությամբ ինձ հատկացնել 100000 դրամ՝ սանդուղքը վերանորոգելու համար։

♦♦♦

Զորանոցի բակում շարքայինն ինչ-որ բան է նկարում, մոտենում է ենթասպան։

-Ի՞նչ գործի ես։

-Նկարում եմ, հրամանատարն է հանձնարարել։

-Նկարի՛ր, նկարի՛ր, Մոցարտ։

♦♦♦

-Շարքայի՛ն Իվանով, մեկ քայլ առաջ,- դիմում է ենթասպան։

-Շարքային Իվանովը հոսպիտալում է։

-Լռությո՛ւն, թող ամեն մեկն իր հերթին պատասխանի։

♦♦♦

-Շարքայի՛ն, ասացեք խնդրեմ, այնտեղ՝ հեռվում քանի՞ ականազերծող է աշխատում։

-Երեսուն զինվոր եւ մեկ ենթասպա։

-Իսկ ինչպե՞ս իմացաք, որ մեկը ենթասպա է։

-Նա, ախր, չի աշխատում։

♦♦♦

Մայորը դիմում է զինվորին.

-Շարքայի՛ն, դու արդեն հինգերորդ անգամ ես ազատական խնդրում պապիկիդ հիվանդության պատճառով, շատ չէ՞։

-Ես էլ եմ այդպես կարծում, պարո՛ն մայոր, հաստատ պապիկս ձեւեր է թափում։

♦♦♦

-Ժամապա՛հ, ի՞նչ մեքենա դուրս եկավ զորանոցից,- շարքայինին է դիմում սպան։

-Կանաչ։

-Հասկանում եմ, որ գույնը կանաչ էր, ինձ մեքենայի համարներն ասա։

-Իսկ համարները սպիտակ էին։

♦♦♦

Սպան հարցնում է շարքայինին։

-Մենք ո՞ր ուղղությամբ ենք գնում։

-Դեպի հարավ։

-Իսկ ինչպե՞ս իմացար։

-Սկսեցի շոգել։

Թարգմ.՝ ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԻ

Խորագիր՝ #06 (922) 16.02.2012 – 22.02.2012, Բանակ և հասարակություն


22/02/2012