Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՍՏԱՆԱ «ԲՈՒՄԵՐԱՆԳ» ԶՐԱՀԱՊԱՏ ՓՈԽԱԴՐԻՉ



ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը հայտնել է, որ արդեն եկող տարի ՌԴ սպառազինություն կընդունվեն նոր մարտական մեքենաների առաջին փորձանմուշները, իսկ զանգվածային մատակարարումը կսկվի 2015 թվականին: Նույն տարում ռուսական բանակը կստանա նաև «Արմատա» նորագույն տանկեր:

«Բումերանգ»-ը նախատեսված է մոտոհրաձգային ջոկի փոխադրման ու մարտի ընթացքում նրա գործողությունների կրակային աջակցության համար և ապահովում է ջոկի կողմից բոլոր տեսակի մարտական գործողությունների վարումը` հակառակորդի հետևակի ոչնչացում, պայքար իրեն հավասար զրահապատ մեքենաների դեմ, տանկերի ու մարտական ուղղաթիռների խոցում, անձնակազմի ու դեսանտի պաշտպանություն հակառակորդի հրաձգային զինատեսակների կրակից և արկերի բեկորներից: Մեքենայի անձնակազմն ու դեսանտը կարող են հիմնական ուժերից կտրվածության պայմաններում երեք օր շարունակ մարտական գործողություններ վարել: «Բումերանգ» կարող է ինքնուրույն հաղթահարել նաև ջրային արգելքներ:

Ներկայումս ռուսական բանակի սպառազինություն են գտնվում «БТР-82А» և «БТР-80» զրահապատ փոխադրիչները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


22/02/2012