Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՀՐԹԻՌԱՅԻՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ



ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կարակաևը հայտարարել է, որ զորատեսակում նոր սպառազինության տեսակարար կշիռն այսօր կազմում է 30 տոկոս: 2016-ին այն կհասնի 60, իսկ 2020 թվականին` 97 տոկոսի:

Ներկայումս երեք հրթիռային դիվիզիաներ գտնվում են հրթիռային վերազինման փուլում, որը զորամիավորումներից երկուսում կավարտվի ընթացիկ տարում:

Գեներալը հայտնել է, որ շարունակվում են նաև ԱՄՆ հակահրթիռային պաշտպանությունը հաղթահարելու կոչված նոր սպառազինության ստեղծման փորձնակոնստրուկտորական աշխատանքները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


22/02/2012