Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԿԱՆԽՈՂ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼ



Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից Մոհամադ Հեջազին հայտարարել է, որ Իրանը կանխող հարված կհասցնի, երբ զգա, որ որևէ պետության գործողությունների արդյունքում վտանգվում են իր ազգային շահերը, առավել ևս, որ դա նախատեսված է նաև երկրի սահմանադրությամբ:

Մինչ այժմ Վաշինգտոնը վստահ է, որ Թեհրանը երբեք չի սկսի, ինչպես նաև չի հրահրի զինված բախում, այլ ծայրահեղ դեպքում ժամանակավորապես կփակի Հորմուզի ծովածոցը և կամ հրթիռներ կարձակի Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների վրա, երբ ենթարկվի հարձակման: Չէր բացառվում նաև ողջ աշխարհով մեկ ահաբեկչական գործողությունների իրականացումը, սակայն Միացյալ Նահանգները համոզված էին, որ Իրանը երբեք նախահարձակ չի լինի:

Իրանին առաջինը հարվածելու մտադրության մասին, հատկապես վերջին շրջանում անընդհատ հայտարարում է Իսրայելը, որը սակայն, Վաշինգտոնի գնահատմամբ, դեռևս պատրաստ չէ իրականացնելու իր սպառնալիքները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


22/02/2012