«ԱՅԴ ՀԱՐՑՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՍԽԱԼՎՈՒՄ ԵՆ»
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը նման գնահատական է տվել Վրաստանին սպառազինության մատակարարման՝ Վաշինգտոնի ու Թբիլիսիի միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին և Թբիլիսիին հրապարակայնորեն խորհուրդ է տվել հեռու մնալ 2008 թվականի «ագրեսիայի կրկնությունից»:
Հումորով պատասխանելով այդ առնչությամբ սպաներից մեկի հարցին, վարչապետը պատասխանել է. «Բանակցությունների ժամանակ ես սեղանի մոտ չէի ու չգիտեմ, թե ինչ են այնտեղ պայմանավորվել, բայց հուսով եմ, որ մերոնցից մեկը հաստատ եղել է այնտեղ ու ամեն ինչ կպատմի»: Նա նաև հավելել է, որ ՌԴ արտաքին հետախուզությունն ու գլխավոր հետախուզական վարչությունն ամեն ինչից տեղյակ են, և Մոսկվան, առանց ավելորդ աղմուկի, ձեռնարկում է անհրաժեշտ քայլերի:
Խորագիր՝ Նորություններ