ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ ԴԱՎԱՃԱՆ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
Էստոնիայի հատուկ ծառայությունների աշխատակից Ալեքսեյ Դրեսսենը կնոջ հետ ձերբակալվել է Մոսկվա թռչելու պատրաստ ինքնաթիռում: Ամուսինների մոտ հայտնաբերվել է գաղտնի տեղեկություններ պարունակող էլեկտրոնային կրիչ: Ենթադրվում է, որ Դրեսսենը լրտեսություն է իրականացրել հօգուտ Ռուսաստանի, իսկ տեղեկությունները Մոսկվային է փոխանցել նրա կինը:
Խորագիր՝ Նորություններ