ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ ԶՈՐԱՑՐՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ենթադրաբար մեկ տարի տևողությամբ դասընթացները բանակից զորացրվածներին թույլ կտան գործնականում առանց ընդունելության քննությունների ընդունվել Ռուսաստանի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ, ինչը, իշխանությունների կարծիքով, կնպաստի զինվորական ծառայության հեղինակության բարձրացմանը:
ՌԴ փոխվարչապետ Վլադիմիր Պուտինը, այս դասընթացները համեմատելով խորհրդային ժամանակների բանվորական ֆակուլտետների հետ, հայտարարել է, որ որոշումն ընդունելուց առաջ ինքն անձամբ է խորհրդակցել ռուսաստանյան հեղինակավոր բուհերի ռեկտորների հետ, որոնք էլ առաջարկել են ստեղծել նման մեխանիզմ:
Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ