Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ «ՖԱՐՍ» Է ԱՆՎԱՆԵԼ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ



Գիդո Վեստերվելլը հայտարարել է, որ ձայների կեղծումը չի կարող նպաստել ճգնաժամի հաղթահարմանը, և որ հանրաքվե բեմադրելու փոխարեն Բաշար Ասադը պետք է վերջ տա բռնություններին և սկսի իշխանության փոխանցման գործընթացը:
Սիրիայի ընդիմությունը, մատնացույց անելով երկրում իրականացվող բռնությունները, ավելի վաղ կոչ էր արել բոյկոտել հանրաքվեն:

Եթե վերջինս հաջողությամբ անցկացվի, երկրում կհաստատվի բազմակուսակցական համակարգ և երեք ամիս անց կանցկացվեն խորհրդարանի ընտրություններ:

Իր հերթին, Թունիսի նախագահ Մոնսեֆ ալ Մարզուկին Թունիսում գումարված «Սիրիայի բարեկամների» կոնֆերանսում, որին մասնակցում են 60 պետությունների ներկայացուցիչներ, առաջարկել է Բաշար Ասադին, նրա ընտանիքին և վարչակարգի անդամներին Եմենի դեպքերի նմանողությամբ տրամադրել դատական հետապնդման չենթարկելու երաշխիքներ և քաղաքական ապաստան Ռուսաստանի Դաշնությունում:

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին վերստին պահանջել է հասնել Սիրիայի հարցով ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևի ընդունմանը, որն արդեն երկու անգամ առկախվել է Ռուսաստանի ու Չինաստանի շնորհիվ:

Խորագիր՝ Նորություններ


27/02/2012