Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՐԾԱՆՎԱԾ ՍՈՒԶԱՆԱՎԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՆՈՐԸ



2000 թվականին Բարենցի ծովում կործանված «Курск» ատոմային սուզանավին կփոխարինի և հատուկ խնդիրներ կկատարի նույն` «Антей» նախագծի «Белгород»-ը, որի կառուցումը սկսվել էր 1992-ին, նույն 90-ականներին էլ դադարեցվել, 2006 թվականին վերսկսվել, և երբ արդեն 80 տոկոսով պատրաստ էր, վերստին դադարեցվել ֆինանսավորման բացակայության պատճառով:

Այժմ որոշվել է «Белгород»-ը մաքրել ժանգից և ավարտին հասցնել կառուցումը:

ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Վլադիմիր Վիսոցկին լրագրողներին հայտնել է, որ «Белгород»-ը հատուկ նախագիծ է և նախատեսված է հատուկ խնդիրների կատարման համար, սակայն չի հստակեցրել այդ խնդիրների բնույթը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


27/02/2012