ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵՑ ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆԸ
Եվրամիության 27 պետությունների արտգործնախարարները Բրյուսելում հայտարարել են, որ Սիրիայի ազգային խորհրդին ճանաչում են որպես «սիրիացիների լեգիտիմ ներկայացուցիչ, որը ձգտում է ժողովրդավարական խաղաղ բարեփոխումների»:
Հատկանշական է, որ այս ճանաչումը տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ Դամասկոսը հայտարարեց, որ հանրաքվեին մասնակցածների 89,4 տոկոսը կողմ է քվերակել սահմանադրության փոփոխութուններին:
Միաժամանակ նախատեսվում է, որ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի ու 12-րդ անգամ` Սիրիայի դեմ. մասնավորապես կսառեցվեն Սիրիայի կենտրոնական բանկի բոլոր ակտիվները, ինչպես նաև կարգելվի ֆոսֆատների, ալմաստի, ոսկու և մյուս թանկարժեք մետաղների ներմուծումն ու արտահանումը:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան