ԱՄՆ-Ն ՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՍԿՍԵՑԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեկ սկսված «Առանցքային որոշում» անվանմամբ լայնածավալ զորախաղերի ընթացքում կիրականացվեն ռազմածովային, ռազմաօդային ու ցամաքաին ուժերի զորաշարժեր:
Համատեղ այս զորախաղերն ավանդաբար ուղեկցվում են Հյուսիսային Կորեայի բողոքներով ու սպառնալիքներով: Բացառություն չեն և հերթական զորախաղերը, որի նախօրեին ԿԺԴՀ երիտասարդ առաջնորդ Կիմ Չոն Ինը ցուցադրաբար այցելել է 2010 թվականին վիճելի Յոպհյոնդո կղզու վրա հրետանային կրակ բաց արած զորամաս, ինչը վերջին կես դարի ընթացքում տարածաշրջանի ամենախոշոր զինված միջադեպն էր: Հրետակոծման հետևանքով զոհվել էին հարավկորեական երկու զինծառայողներ, իսկ 17-ը վիրավորվել էին: Հարավային Կորեայի զինված ուժերը պատասխան կրակ էին բացել:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական