Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱԿ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 7,5 ՀԱԶԱՐԻ



Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Լինն Պասկոեն, և միաժամանակ հայտնել, որ թեև զոհերի ճշգրիտ թիվը ներկայումս անհնար է որոշել, սակայն իր հաղորդած տվյալները հաստատվում են «արժանահավատ աղբյուրներով»:

Պասկոեն սակայն, չի հստակեցրել, թե զոհվածներից քանիսն են կառավարական զորքերի զինծառայողներ ու ոստիկաններ: Այնինչ, պաշտոնական Դամասկոսը ոչ միայն համաձայն չէ ՄԱԿ ներկայացված թվերին, պնդելով, որ զոհվածներից 2.000-ը խռովարարների դեմ կռվող զինվորականներ ու ոստիկաններ են, այլև պնդում է, որ սպանված գրոհայինների շրջանում մեծ թիվ են կազմում սահմանակից Իրաքից, ինչպես նաև Լիբիայից ու Եգիպտոսից եկած ծայրահեղականները:

Միաժամանակ, ՄԱԿ-ում Սիրիայի դեսպանը հրաժարվել է մասնակցել իր երկրի վերաբերյալ քննարկումներին` Արևմուտքին մեղադրելով ապստամբ գրոհայիններին զինելու և Դամասկոսի նկատմամբ շարունակաբար պատժամիջոցներ սահմանելով Սիրիա վառելիք ու դեղորայք ներմուծելու գործում խոչընդոտներ ստեղծելու մեջ:

Խորագիր՝ Նորություններ


29/02/2012