ՍԻՐԻԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՀՈՄՍԻ ԿԵՆՏՐՈՆԸ
Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ կառավարական ուժերը գրավել են Հոմս քաղաքի կենտրոնական Բաբա Ամր թաղամասը և այն գորհայիններից լրիվ մաքրելն ու դիմադրության մի քանի օջախների լռեցումը «հաշված ժամերի հարց է», իսկ բանակային ստորաբաժանումները հատված առ հատված սանրում են թաղամասը, ստուգում շենքերը, նկուղներն ու թունելները` որոնելով գրոհայինների ու զինամթերքի պահեստները:
Վերջին շրջանում պաշտոնական Դամասկոսը չէր թաքցնում, որ Հոմսում իրականացնում է հակահաբեկչական գործողություն, սակայն պնդում էր, թե գրոհայիններն իրենք են հրետակոծում քաղաքը և նկարահանում զոհերի ու ավերածությունների մասին տեսանյութերը, որպեսզի, մեղքը բարդելով կառավարական զորքերի վրա, օտարերկյա զինված միջամտություն հրահրեն:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան