ՆԱՏՕ-Ն ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՆԵՐԽՈՒԺԵԼ ՍԻՐԻԱ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենն ԱՄՆ-ում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ոչ մի դեպքում չի պատրաստվում դիմել նման քայլի, և սխալ է Լիբիայի հետ զուգահեռների անցկացումը, քանի որ ՆԱՏՕ-ն այնտեղ գործում էր ՄԱԿ-ի մանդատի ներքո ու ստանում տարածաշրջանի պետությունների աջակցությունը:
Հիշեցնելով, որ Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի համապատասխան մանդատ չկա, Ռասմուսսենը ողջունել է արյունահեղությունը դադարեցնելու նպատակով Արաբական պետությունների լիգայի կողմից ձեռնարկվող ջանքերը և հայտնել, որ Սիրիայի խնդիրը կարող է լուծվել միայն տարածաշրջանի ներսում:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան