Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՎԵԼԱՆԱՆ 11,2 ՏՈԿՈՍՈՎ



2012 թվականին Չինաստանի ռազմական ծախսերը կկազմեն 672, 2 մլիարդ յուան կամ 110 միլիարդ ԱՄՆ դոլար: Պեկինը պնդում է, որ ինքը հավատարիմ է մնում խաղաղ զարգացման ու պաշտպանական ռազմական քաղաքականության սկզբունքներին, ինչը փաստարկում է այն հանգամանքով, որ անցած տարի երկրի ռազմական ծախսերը կազմել են Չինաստանի համախառն ներքին արդյունքի ընդամնեը 1,28 տոկոսը, իսկ ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը գերազանցում է 2 տոկոսը:

Արևմտյան վերլուծաբանները, սակայն, պնդում են, որ Չինաստանի ներկայացրած պաշտոնական թվերը նվազեցված են, քանի որ չինական բանակի վերազինման ու արդիականացման տեմպերը գերազանցում են բոլոր կանխատեսումները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


05/03/2012