ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱՆԽՈՂ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼ
ԿԺԴՀ իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում դիտողի դերում լինել երկրի սահմանների մոտ ԱՄՆ և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նկատմամբ, և «երկրի զինված ուժերը պատրաստ են հզոր կանխող հարված հասցնել սադրիչներին, որոնց օդում, ջրում և ցամաքում սկսած զորավարժությունները կրում են ակնհայտ ագրեսիվ բնույթ և ունեն ԿԺԴՀ տարածք ներխուժելու նպատակ»:
Մնչև ապրիլի 30-ը շարունակվելիք համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում է 200.000 հարավկորեական և 2.100 ամերիկյան զինծառայող, պաշտոնական Փխենյանը որակել է որպես «քողարկված պատերազմի հայտարարում և անթույլատրելի ռազմական հիստերիա»:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական