ՌԴ ՕԴԱԴԵՍԱՆՏԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԹԲԻԼԻՍԻԻ՞Ն
Վրաստանի արտգործնախարարությունն իր երկրին ուղղված սպառնալիք է համարել գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Շամանովի հայտարարությունը Նովոռոսիյսկում օդադեսանտային զորքերի առաջին ուղղաթիռային գնդի տեղակայման մասին: Գեներալն ուղղաթիռային գնդի տեղակայման վայրի ընտրությունը բացատրել էր Աբխազիայում և Հարավային Օսիայում իրավիճակի հաճախակի սրումներով և Հյուսիսային Կովկասում առկա խնդիրներով:
Ենթադրվում է, որ ուղղաթիռային նորաստեղծ գնդերը կմասնակցեն այս տարվա սեպտեմբերին անցկացվելիք «Կովկաս-2012» զորախաղերին:
Հիշեցնելով, որ ավելի վաղ Ռուսաստանը «Վրաստանի օկուպացված տարածքում» տեղակայել է «Точка-У» օպերատիվ մարատավարական հրթիռային համալիր և համազարկային կրակի «Смерч» ռեակտիվ կայանքների դիվիզիոն, Վրաստանի արտգործնախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել` արգելելու Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները Վրաստանի նկատմամբ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան