Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻԱՅՈՒՄ ՊՂԾՎԵԼ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ



Լիբիայի իշխանությունները ներողություն են խնդրել Բենգազիում Մեծ Բրիտանիայի և մարտական գործողությունն իրականացրած դաշինքի անդամ պետությունների զինծառայողների 200 գերեզմանի պղծման կապակցությամբ և խոստացել, որ կգտնեն մեղավորներին, որոնց արարքը նկարահանվել է սիրողական տեսախցիկով:

Լրագրողների ունեցած տվյալներով, կատարվածը ամերիկյան զինծառայողների կողմից Աֆղանստանում Ղուրանի այրման պատասխանն է:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Լիբիայի զինված խմբավորումներից «Սուելհի բրիգադների» գրոհայինները Միսուրատիում պատանդ են վերցրել և Տրիպոլի ուղարկել անլեգալ ճանապարհով երկիր եկած իրանական անգլիալեզու «Press TV» հեռուստաալիքի բրիտանացի լրագրող Նիկոլաս Դեվիսին ու ֆոտոլրագրող Գարետ Մոնտգոմերի-Ջոնսոնին, որոնց ներկայացրել են լրտեսության մեղադրանք:

Խորագիր՝ Նորություններ


06/03/2012