Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՇՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԵՄԵՆԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՎՐԱ



Շաբաթ օրը Եմենի առափնյա պահպանության հսկիչ կետի և հրետանային կրակադիրքերի վրա «Ալ Քայիդայի» հետ կապված «Անսար Աշ-Շարիյա» իսլամ ծայրահեղ արմատական խմբավորման իրականացրած խոշոր հարձակման հետեւանքով զոհված զինծառայողների թիվը հասել է 78-ի, իսկ իսլամականները կորցրել են 28 գրոհայինների: Նրանք, որպես իրենց մարտական հաջողությունների վկայություն, գերեվարած 55 զինծառայողի ցուցադրաբար անցկացրել են երկրի հարավ-արևմուտքում գտնվող Խանֆար քաղաքի փողոցներով:

Խորագիր՝ Նորություններ


06/03/2012