Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊՆԴՄԱՄԲ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՆԱՍՆԵՐԸ ԿԳԵՐԱԶԱՆՑԵՆ ՕԳՈՒՏՆԵՐԸ



Ենթադրվում է, որ Մոսկվան ու Պեկինը շուտով կստորագրեն 48 նորագույն կործանիչների վաճառքի շուրջ չորս միլիարդ ԱՄՆ դոլար արժողության պայմանագիրը: Խանգարող միակ հանգամանքն այն է, որ Մոսկվան Պեկինից իրավական երաշխիքներ է պահանջում ինքնաթիռները չպատճենելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ մասնագետները չինական «J-10», «J-11» և «FC-1» ինքնաթիռները համարում են «Су-27», «Су-30» և «МиГ-29»-ի պատճենված նմանակները:

Միաժամանակ, ՌԴ սպառազինության համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ Չինաստանի կողմից «Су-35»-ի պատճենման դեպքում Ռուսաստանը կկորցնի երրորդ երկրների` Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի շուկան, և վնասներն ավելի շատ կլինեն, քան այս գործարքի օգուտները: Կորոտչենկոն հիշեցրել է, որ Չինաստանը պատճենելով ռուսական ռազմական տեխնիկան, այն 20-ից 40 տոկոսով ավելի էժան գնով է վաճառում այլ պետություններին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


07/03/2012