Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻԱՆ ՄԱՍՆԱՏՎՈՒՄ Է



Լիբիայի հարավում՝ Սիրտի ծոցից մինչև Եգիպտոսի հետ սահմանն ընդգրկող և նավթով հարուստ տարածքում բնակվող ցեղերի ու ռազմականացված կազմավորումների առաջնորդները 2.000 պատվիրակների մասնակցությամբ գումարելով «Կիրենաիկիի ժողովրդի կոնգրեսը», հայտարարել են տարածաշրջանի ինքնավարության հռչակման մասին և ընտրել բարձրագույն անցումային խորհուրդ, որը կղեկավարի շեյխ, նախկին այլախոհ, իսկ այժմ երկրի ազգային անցումային խորհրդի անդամ Ահմեդ ազ-Զուբեյրա աս-Սինուսին: Կոնգրեսը հայտարարել է, որ մտադիր է ձևավորել կենտրոնական իշխանություններից անկախ նախարարություններ, այդ թվում նաև ներքին գործերի և նավթի նախարարություններ, ստանձնել կրթության, կոմունալ տնտեսության և այլ ասպարեզների ղեկավարումը և «վերջ տալ ղեկավարման համակարգից ժողովրդի օտարացման դարաշրջանին»:

Սինուսին միաժամանակ հստակեցրել է, որ Լիբիայի ազգային անցումային խորհուրդը կշարունակի վարել այս կիսանկախ կազմավորման գործերը միջազգային ասպարեզում:

Ենթադրվում է, որ այս ամենի արդյունքում նավթարդյունահանումից ստացվող եկամուտների մեծ մասը կմնա երկրի տնտեսական մայրաքաղաք համարվող Բենգազիում, որն առավել անկախություն ձեռք կբերի Տրիպոլիից:

Եգիպտոսի ազգային անցումային խորհուրդը դեմ էր այս որոշմանը, զգուշանալով երկրի փլուզման վտանգից:

Խորագիր՝ Նորություններ


07/03/2012