Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՌՈԲՈՏՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ



Ամերիկյան DARPA գործակալության մշակած «մտածող» ռոբոտներից «Cheetah»-ը զարգացրել է ժամում 29 կիլոմետր արագություն՝ քայլող ռոբոտների դասում սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ: Այս սարքը նախատեսված է մարտադաշտում հակառակորդին հետապնդելու, վիրավորներին օգնություն ցուցաբերելու և փրկարարական աշխատանքներ կատարելու համար:

Նման սարքերի կոնստրուկտորները, սակայն, ունեն ավելի լուրջ ծրագրեր, ինչի մասին է վկայում այն իրողությունը, որ ռոբոտների փորձարկման վազքուղին նախատեսված է ժամում 80 կիլոմետր արագության համար: DARPA-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք անում են ամեն ինչ լաբորատոր փորձարկումները հնարավորինս շուտ ավարտելով դաշտային փորձարկումներին անցնելու համար, որպեսզի ամբողջական պատկերացում կազմեն արագաշարժ ռոբոտների ունեցած հնարավորությունների մասին:

«Cheetah»-ի նախորդը, որը հայտնի է «LS3» կամ «AlphaDog» անունով և արդեն իսկ գտնվում է անտառոտ կտրտված տեղանքում իրականացվող փորձակումների փուլում, նախապատրաստվում է կրելով 200 կիլոգրամ բեռ, անցնել 30 կիլոմետր տարածություն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


07/03/2012