Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆՆ ԱՄՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՍԻՐԻԱ ԶԵՆՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԵՋ



Թեհրանը հայտարարել է, որ ունի մանրամասն ու անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են Միացյալ Նահանգների վարչակազմի սիրիացի ապստամբներին մի քանի տասնյակ հազար միավոր հրաձգային զենք մատակարարելու մասին:

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Սիրիայում զինված ապստամբությունը սկսվեց երկրի սահմանամերձ շրջաններում, որտեղ ԱՄՆ-ի և մերձավորարևելյան մի շարք պետությունների օժանդակությամբ անընդհատ տեղափոխվում են զենք ու գրոհայիններ:

Բազմաթիվ լրատվամիջոցների պնդմամբ, ապստամբները ոչ միայն զինական, այլև իրական ռազմական աջակցություն են ստանում օտար պետություններից, և այժմ Սիրիայի տարածքում են գտնվում Մեծ Բրիտանիայի, Քաթարի, Լիբանանի, Աֆղանստանի ու Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատները, իսկ Հոմսի գրավումից հետո Դամասկոսը հայտարարեց 13 ֆրանսիացի սպայի գերի վերցվելու մասին: Իսկ չինական լրագրողները հայտնել են, որ մարտական գործողությունների գոտու երկնքում անընդհատ հայտնվում են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր, որոնք, ամենայն հավանականությամբ, բազավորված են Իրաքում:
Ապստամբներին օտարերկրյա պետությունների ցուցաբերած տարատեսակ աջակցության կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Խորագիր՝ Նորություններ


07/03/2012