Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՀԱՊԱՐՏ ՎԱՐԴԱՆ



Ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանին

Երբ անցնում եմ ամեն անգամ

Մեր դպրոցի մեծ սրահով,

Բռնկվում եմ ոսոխի դեմ

Ատելության բորբ կրակով:

Սիրտս սրտիդ զարկն է լսում,

Նաև հիշում օրն այն հեռու,

Երբ գալիքի հույսով լցված`

Այս աշխարհում դեռ կայիր դու:

Ապրում էիր երկրում մեր հին

Միտքդ արթուն ու անվեհեր,

Բայց ծաղկումիդ հրաշք պահին

Որոտացին անթիվ արկեր:

Խանձեց վառոդը անխնա

Հոգուդ ծաղիկը քնքշաթերթ,

Թռիչքի մեջ ընկար անահ,

Ու խորտակվեց մի արծվաբերդ:

Բայց հայ հոգու բերդը կանգուն

Պիտի պահենք միշտ հոյակերտ

Եվ ծովից ծով մենք աննկուն

Պիտի կերտենք նոր արծվաբերդ:

ԱՐՈՒՍՅԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
8-րդ դասարան

Խորագիր՝ #08 (924) 01.03.2012 – 07.03.2012, Հոգևոր-մշակութային


07/03/2012