Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊՍՏԱՄԲ ՏՈՒԱՐԵԳՆԵՐԸ ՄԱԼԻԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ՌԱԶՄԱԲԱԶԱ ԵՆ ԳՐԱՎԵԼ



Չդիմանալով հարձակման թափին՝ կառավարական զորքերը դիմել են փախուստի՝ անպաշտպան թողնելով Տեսալլիտի ռազմաբազայում ապաստան գտած հարյուրավոր փախստականների, որոնց ճակատագիրն անհայտ է: Մալիի հյուսիսում արդեն իսկ տուարեգների ձեռքում է մի քանի քաղաք: Ապստամբների զգալի մասը ժամանակին ծառայել է Քադաֆիի բանակի ընտրանի ստորաբաժանումներում և ունի բարձր մարտական պատրաստություն, ինչով էլ բացատրվում են նրանց հաջողությունները:

Սահարա անապատում` Մալիի, Մավրիտանիայի, Ալժիրի ու Նիգերիայի տարածքում բնակվող այս քոչվոր ցեղերն արդեն մի քանի տարի անապատում պարտիզանական պայքար են մղում, որը հատկապես ակտիվացավ այս տարվա հունվարից: Ընդհարումների հետեւանքով արդեն զոհվել են Մալիի կառավարական զորքերի մի քանի տասնյակ զինծառայող ու խաղաղ բնակիչներ, հազարավոր մարդիկ փախստական են դարձել:

Խորագիր՝ Նորություններ


12/03/2012