ՍԻՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ
Սիրիայի խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն նոր կանոններով` համաձայն վերջերս հանրաքվեով ընդունված նոր սահմանադրության: 50 տարի տևած արտակարգ դրության վերացումից հետո ընտրություններին կմասնակցեն բոլոր կուսակցությունները, և չորս տարի ժամկետով կընտրվի 250 պատգամավոր:
Միաժամանակ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Նասեր Աբդելազիզ ան-Նասրը հայտարարել է, որ զինված ապստամբության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ութ հազար մարդ, այդ թվում` բազմաթիվ կանայք ու երեխաներ, և միջազգային հանրակցությունը պետք շտապ միջոցների դիմի` դադարեցնելու արյունահեղությունը, և եթե ՄԱԿ անվտանգության խորհուրդը քայլեր չձեռնարկի այդ ուղղությամբ, Գլխավոր ասամբլեան կգործի ինքնուրույն:
Սիրիական ընդիմության առաջնորդները երեկ Թուրքիայում հանդիպել են ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի հետ ու «խոստացել ըստ ամենայնի աջակցել նրա առաքելությանը», և Անանն այժմ սպասում է պաշտոնական Դամասկոսի պատասխանին, ինչի համար տրված ժամկետը լրանում է այսօր:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան