ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՎՃԻՌԸ
Հաագայի միջազգային քրեական դատարանը կոնգոլեզյան ապստամբների առաջնորդ Թոմաս Լուբանգին մեղավոր է ճանաչել երեխաներին մարտական գործողությունների մեջ ներգրավվելու համար: Լուբանգը չի ընդունում այդ մեղադրանքը: Սա իր գոյության տասը տարիների ընթացքում դատարանի կայացրած առաջին վճիռն է:
Ձերբակալման առաջին թույլտվությունը Հաագայի միջազգային քրեական դատարանը տվել է 2005 թվականին՝ Ժոզեֆ Կոնիի նկատմամբ, որի ղեկավարած ապստամբական բանակը մեղադրվում է Կենտրոնական Աֆրիկայի մի շարք պետություններում գործած գազանությունների համար:
Խորագիր՝ Նորություններ