ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՑԱՆՑ
ՌԴ պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության պետ գեներալ-լեյտենանտ Վիկտոր Գորեմիկինը հայտարարել է, որ ողջ Ռւսաստանում կստեղծվի նման ցանց, և հավաքագրման կետեր կգործեն ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտների մայրաքաղաքներում, որոնք միաժամանակ կծառայեն որպես զինվորական օկրուգների կադրերի վարչությունների տարածքային ստորաբաժանում:
Հավաքագրման կետերը կիրականացնեն խնդիրների լայն շրջանակ` դպրոցականների հետ տարվող աշխատանքից մինչև պայմանագրային զինծառայության թեկնածուների անձնական գործերի լրացում և ուսումնական զորամասեր ու ռազմաուսումնական հաստատություններ ուղարկում:
Գորեմիկինը հավաստիացրել է, որ իրենք առաջնորդվելու են ոչ թե քանակական ցուցանիշներով, այլ «լավ է քիչ, բայց լավը» սկզբունքով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական