ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՈՒ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՎՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ «ՍԱՅԳԱ-12»-Ը
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում մարտի 9-ից 12-ը անցկացված մարզական ու որսորդական զենքերի ցուցահանդես-տոնավաճառում Լեհաստանի ու Ավստրալիայի ուժային գերատեսչությունները սեփական փորձակումների անցկացման համար պատվիրել են ռուսաստանյան արտադրության «Сайга-12» հրացանի մի քանի մոդիֆիկացիաներ: Մասնավորապես Ավստրալիայի ներկայացուցիչներն իրենց իրավապահ մարմինների համար պատվիրել են Իժևսկի զինագործարանի արտադրած այս հրացանի տրավմատիկ փամփուշտներով գործող հարթափող տարբերակը: Վերջինիս կիսավտոմատ տարբերակը 2012 թվականի հունվարից ընդգրկվել է ԱՄՆ ոստիկանության սպառազինությունում:
12 միլիմետրանոց փողով այս զենքը նախատեսված է փոքր ու միջին չափի թռչունների ու գազանների արդյունաբերական և սիրողական որսի համար:
Ցուցահանդես-տոնավաճառում Իժևսկի զինագործարանի արտադրանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Կենտրոնական Ամերիկայի պետությունների ներկայացուցիչները, որոնք մինչ այժմ գործարանի արտադրանքը կարող էին ձեռք բերել միայն Միացյալ Նահանգներում գործող միջնորդների շնորհիվ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական