ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՈՒ ՀԱԼԵՊՈՒՄ
Հալեպի հայաշատ Սուլթանիե բնակելի թաղամասում պայթուցիկ նյութով լի մեքենայի պայթյունն առնվազն զոհի, այդ թվում մեկ հայուհու ու 30 վիրավորի պատճառ է դարձել: Վերջիններիս թվում, ըստ տեղեկությունների, նույնպես հայեր կան: Սա Սիրիայում զինված հակամարտության սկզբից ի վեր առաջին խոշոր ահաբեկչությունն էր Հալեպում:
Եվս երկու զոհի պատճառ է դարձել Դամասկոսից 8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող պաղեստինցի փախստականների ամենամեծ`պաշտոնական տվյալներով կես միլիոն բնակչություն ունեցող Յարմուկ ճամբարում իրականացված պայթյունը: Զոհվել են ավտոմեքենայում գտնվող երկու անձինք, որոնք, ենթադրվում է, եղել են մահապարտ ահաբեկիչներ: Պաղեստինցի փախստականների շրջանում տուժածներ չկան:
Իսկ նախօրեին Դամասկոսում ԲԱԱՍ կուսակցության և անվտանգության ուժերի կենտրոնակայանների մոտ որոտացած երկու պայթյունների արդյունքում զոհվել էր 27 և վիրավորվել 140 մարդ:
Միաժամանակ Դամասկոսի ոստիկանությունը ռետինե մահակներով ցրել է շուրջ 200 հոգանոց խաղաղ ցույցը, որը նվիրված էր Սիրիայում հակակառավարական հուզումների սկսման տարեդարձին:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան