ԴԱՄԱՍԿՈՍ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՈՒ ՌԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի փորձագետների խումբը, որը կազմավորվել է Քոֆի Անանի նախաձեռնությամբ, ժամանել է Դամասկոս` երկրի ղեկավարության հետ բանակցելու Սիրիա միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ:
Իսկ Միջազգային Կարմիր խաչի ղեկավար Յակոբ Կելլենբերգերը ժամանել է Մոսկվա` ՌԴ ղեկավարությանը համոզելու ճնշում գործադրել Դամասկոսի վրա, որպեսզի վերջինս ապահովի երկրի բնակչությանը մարդասիրական օգնության անարգել բաշխումը:
Միաժամանակ եռօրյա այցով Սիրիա է մեկնել նաև ՌԴ դաշնության խորհրդի պատվիրակությունը, տեղում վերլուծելու իրավիճակը և հանդիպելու ռուսական սփյուռքի, այդ թվում նաև Հյուսիսային Կովկասից այստեղ բնակվելու եկած ազգությունների ներկայացուցիչների հետ:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան