ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՐԵՎԱՆԻՆ
Հարավային Կորեան ԿԺԴՀ իշխանություններին մեղադրել է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ և գործողության հեռավոր շառավիղ ունեցող հրթիռների ստեղծման աշխատանքները շարունակելու մեջ` հայտարարելով, որ ապրիլին նախատեսված փորձարկումը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի մի մասն է և իրենից «լուրջ սադրանք» է ներկայացնում:
Փխենյանն իր հերթին ժխտում է այդօրինակ բոլոր մեղադրանքները` պնդելով, որ սեփական տեխնոլոգիաներով ստեղծված «Կվանմենսոն-3» հրթիռի փորձարկումը, որին մերձերկրային ուղեծիր դուրս կբերի «Ինխա-3» կրող հրթիռը, բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական