Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵԶՐԻ՞Ն



ՌԴ պաշտպանության նախարարության տեղորոշման ու օվկիանոսագրության գլխավոր վարչության նախկին պետ, ծովակալ Անատոլի Կոմարիցինը հայտարարել է, որ ռազմական քարտեզագրությունը վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանում գործանականում որևէ զարգացում չի ապրել ու աստիճանաբար կորցնում է բարձրակարգ մասնագետներին, որոնց միջին տարիքը վաղուց արդեն անցել է 60-ը:

Ըստ ծովակալի, ծովային ռազմատեղագրությունը գոնե նույն մակարդակի վրա պահելու համար տարեկան անհրաժեշտ է կազմել 300-400 քարտեզ, իսկ ասպարեզի զարգացման համար` ավելի քան 600: Խորհրդային ժամանակներում տարեկան կոնկրետ պատվերով կազմվում էր շուրջ 550, իսկ ապագայի ծրագրերի համար` 300-400 քարտեզ, այնինչ այսօր տարեկան թողարկվում է ընդամենը 300 քարտեզ:

Իսկ տեղագրական նպատակներով իրականացվող վերջին ծովային արշավն իրականացվել է… 1988 թվականին: Այն ժամանակ Ջրային տեղագրության գլխավոր վարչության ենթակայության ներքո կար առափնյա ու օվկիանոսային 41 գիտահետազոտական նավ, այսօր մնացել են 25-30-ը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


20/03/2012