Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՆԱՏՕ-Ի ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ՄՈՌԱՑՎԱԾ ԶՈՀԵՐԸ»



Մեկնաբանելով իրավապաշտպան «Միջազգային համաներում» կազմակերպության «ՆԱՏՕ-ի հարվածների մոռացված զոհերը» զեկույցը, ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ համաձայն է զեկույցի եզրակացությունների հետ, և որ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը պետք է հստակ պարզաբանի, թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել զինված գործողության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների պահպանման համար:

Արտգործնախարարությունը միաժամանակ կարևորել է անկախ փորձագետների ու ՆԱՏՕ-ի հարվածներից տուժածների հարազատների մասնակցությամբ մանրակրկիտ հետաքննության իրականացման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և տուժածներին փոխհատուցում վճարելու անհրաժեշտությունը:

«Միջազգային համաներում» կազմակերպությունը ներկայացրել է վավերագրորեն հավաստված տվյալներ ՆԱՏՕ-ի հարվածներից առնվազն հիսուն խաղաղ բնակչի, այդ թվում նաև 16 երեխայի ու 14 կնոջ զոհվելու, ինչպես նաև բախմանը չմասնակցող մեծ թվով անձանց վիրավորվելու վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


20/03/2012