ԱՄՆ-ՈՒՄ ՄՈԴԵԼԱՎՈՐԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՎՐԱ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Իրանին հասցվելիք հարվածի և նրա հետևանքով ծագելիք տարածաշրջանային պատերազմում Միացյալ Նահանգների ներքաշման հետևանքների մոդելավորումը վկայել է, որ անխուսափելիորեն կզոհվեն ոչ միայն Իսրայելի, այլև ԱՄՆ բազմաթիվ քաղաքացիներ: Միայն Պարսից ծոցում գտնվող ռազմանավերի վրա արձակված հրթիռներն ամերիկյան առնվազն 200 նավաստու ու զինվորների կյանք կխլեն:
Պենտագոնի աղբյուրը միաժամանակ հստակեցրել է, որ մոդելավորումը կատարվել է ոչ թե պատերազմի նախապատրաստվելու, այլ դեպքերի հավանական զարգացման հետևանքներն առավել ճշգրիտ պատկերացնելու համար։
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական