Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՇԱԿՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՌԱՄՅԱ ՊԼԱՆ



ՌԴ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերին երկրի նախագահի հաստատմանը կներկայացնի մինչև 2016 թվականը ՌԴ պաշտպանության պլանը:

Հայտնելով այս մասին՝ Անատոլի Սերդյուկովը նաև տեղեկացրել է, որ 2012 թվականի հիմնական խնդիրն է զինված ուժերի մարտունակության պահպանումը, որը կերաշխավորի Ռուսաստանի ու նրա դաշնակիցների անվտանգությունը: Միաժամանակ նախատեսվում ավարտել պաշտպանության պլանավորման նորմատիվ բազայի ձևավորումը, ռազմաօդային ուժերի «Աշուլուկ» զորավարժարանի հիմքի վրա ստեղծել միջզորատեսակային զորավարժարան, ավարտել օդատիեզերական պաշտպանության ուժերի հրամանատարական կետի արդիականացման աշխատանքները՝ ներառելով օդատիեզերական հարձակումից պաշտպանության միասնական համակարգի մարտական հերթապահությունում:

Խորագիր՝ Նորություններ


21/03/2012