Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՍԿՎԱՅԻՆ ԱՆՊԵՏՔ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ



Մոսկվան «անիրական ու անօգուտ» է որակել հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի բաղադրիչների մասին Վաշինգտոնի, որպես բարի կամքի դրսևորում, իրեն փոխանցված գաղտնի տեղեկատվությունը և մտադիր է մայիսի 3-4-ին աշխարհի բազմաթիվ երկրների զինվորականների ու փորձագետների մասնակցությամբ Մոսկվայում կայանալիք միջազգային կոնֆերանսում ներկայացնել ՌԴ միջուկային ուժերի նկատմամբ ԵՎՐՈՀՀՊ-ի ներկայացրած իրական վտանգի մասին իր ապացույցները:

Մոսկվան համոզված է, որ կոնֆերանսում ՌԴ պաշտպանական գերատեսչության պաշտոնական փաստարկների ներկայացումից հետո Վաշինգտոնը հակահրթիռային պաշտպանության համակարգը ծավալելու համար ստիպված կլինի նոր հիմնավորումներ որոնել:

Անդրադառնալով կոնֆերանսի ձևաչափին՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովն ասել է, որ նախկինում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երրբեք այսքան բաց ու թափանցիկ չէր քննարկել անվտանգությանն առնչվող խնդիրները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


22/03/2012