Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՔԵՄԲՐԻՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ



ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը մարտի 26-ին ընդունել է Քեմբրիջի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների: Փոխնախարար Մնացականյանը ներկայացրել է Հարավային Կովկասին վերաբերող մի շարք տարածաշրջանային հարցեր, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները: Փոխնախարարը, հանգամանալից խոսել է նաև հարևան պետությունների հետ հարաբերությունների մասին և անդրադարձ կատարել ցեղասպանության ճանաչման գործընթացին և Արցախյան հիմնահարցի պատմությանն ու վերջին զարգացումներին:

Այնուհետև փոխնախարար Մնացականյանը և ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը պատասխանել են ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Խորագիր՝ Նորություններ


26/03/2012