Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՇԵՐ ԱՆՑՅԱԼԻՑ – 1943



Ռումբեր, արկեր թողին հետքեր,

Ակոսեցին խորին վերքեր,

Քանի դեռ կան ակոսները,

Չեն բուժվելու հին վերքերը։

Այդ հուշերը դարեր կապրեն,

Որ սերունդներին պատմեն,

Թե եղել են դաժան մարտեր,

Թե խոցվել են անթիվ սրտեր։

Խոցվել են ու ալվան հրով

Այրվել, մոխրացել մեզ համար,

Դարձել վարդեր սիրագորով,

Վառ կակաչներ՝ հրով անմար։

Երգ են դարձել մեր շուրթերին,

Վերք են բացել սրտում մեր խոր,

Ու պատգամ են դարձել վերին,

Երկրի համար այս հին ու նոր։

♦♦♦

Ծվեն-ծվեն ամպի տակից

Կլոր լուսինը ցոլաց,

Սիրահարը ելավ ոտի,

Ե՛վ երգեց, և՛ հեկեկաց։

Երկրի վրա իջավ ծալ-ծալ

Մութ երեկոն ամպամած,

Դեմը գետն է գիժ փրփրած,

Աղբյուրներն են իջնում ցած։

Ծաղիկներն են շուրջը բուրում,

Հովն է նրանց համբուրում,

Թափառական սարի քամին

Մերթ երգում է, մերթ պարում։

ՍԵՐՅՈԺԱ ՍՆԽՉՅԱՆ
Հայրենական մեծ պատերազմի վետերան

Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Հոգևոր-մշակութային


28/03/2012