ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾԵՆ «ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱ
Ռուսաստանում կարող Է ստեղծվել Ազգային գվարդիա, որն ուղղակիորեն կենթարկվի երկրի նախագահին: Այդ մասին հաղորդել Է «Նեզավիսիմայա գազետա»-ն: Հրատարակության աղբյուրները նշում են, որ Ազգային գվարդիայի խնդիրը կդառնա երկրի անվտանգության ապահովումը եւ սահմանադրական կարգի պաշտպանությունը:
Թերթը նշում Է, որ այդ կառույցը կարող Է գլխավորել ՆԳ նախարարության ներքին զորքերի գլխավոր հրամանատար բանակի գեներալ Նիկոլայ Ռոգոժկինը: Նոր ուժային կառույցը հիմնականում կձեւավորվի ՆԳՆ ներքին գործերի եւ ուժային այլ կառույցների հիմքի վրա: Մասնավորապես, Ազգային գվարդիայի կազմում կընդգրկվեն օդադեսանտային զորքերի ուժերի եւ միջոցների մի մասը, ինչպես նաեւ ներկայում ստեղծվող ռազմական ոստիկանությունը:
Ենթադրվում Է, որ Ազգային գվարդիայի թվաքանակը կկազմի 350-400 հազար, ընդ որում՝ Գվարդիայում մեծամասնություն կկազմեն պայմանագրով ծառայողները: Դրա հետ մեկտեղ հրատարակության աղբյուրները նշում են, որ պաշտպանության նախարարության ղեկավարությունը համաձայնել Է բանակի եւ նավատորմի հաստիքակազմը կրճատել մինչեւ 800 հազար մարդ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական