ՆԱԵՎ ՁԵՐՆ Է
Հարց- Կնոջս հետ բնակվում ենք նրա ծնողներից ժառանգություն հասած տանը: Ամուսնության ընթացքում տունը վերակառուցել եմ իմ միջոցներով, կառուցել եմ երկրորդ հարկ: Ունե՞մ, արդյոք, սեփականության իրավունք այդ տան նկատմամբ:
Պատասխան- Ձեր կատարած ներդրումներն այնպիսին են, որ նշանակալի չափով ավելացրել են տան արժեքը, հետևաբար, Դուք այդ տան նկատմամբ ձեռք եք բերել համասեփականատիրոջ իրավունքներ, և տունը կարող է ճանաչվել Ձեր և Ձեր կնոջ համատեղ սեփականությունը:
Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Սոցիալ-իրավական