ՉԻ ԿԱՐՈՂ
Հարց – Մորաքրոջս աղջիկը 16 տարեկան է և ցանկանում է ամուսնանալ ընկերոջ հետ, որը 27 տարեկան է: Հնարավո՞ր է գրանցել նրանց ամուսնությունը ամուսինների կացության գրանցման մարմիններում:
Պատասխան – Ամուսնության պայմաններից մեկը ամուսնական տարիքի հասած լինելն է: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 14 – րդ հոդվածը տղամարդկանց համար որպես ամուսնական տարիք է սահմանել 18 տարին, կանանց համար` 17 տարին: Նշանակում է ՔԿԱԳ մարմինը չի կարող կատարել Ձեր մորաքրոջ աղջկա ցանկությունը:
Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Սոցիալ-իրավական