Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՅՆ ՁԵԶ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԱՍԸ



Հարց – Ցանկանում եմ վաճառել իմ ու ամուսնուս համատեղ սեփականություն հանդիսացող առանձնատունը: Ամուսինս համաձայն չէ: Ինչպե՞ս կարող եմ վաճառել առանձնատունը:

Պատասխան – Եթե Ձեր ամուսինը համաձայն չէ առանձնատան վաճառքին, ապա Դուք այն ամբողջությամբ վաճառել չեք կարող: Դուք հնարավորություն ունեք վաճառելու ձեր տան նկատմամբ սեփականության իրավունքում Ձեր ունեցած բաժինը: Դրա համար անհրաժեշտ է նախևառաջ որոշել առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքում Ձեր և Ձեր ամուսնու բաժինները, այնուհետև առանձնացնել Ձեր բաժինը և հետո այն վաճառել: Սակայն հարկ է հիշել, որ Ձեր բաժինը վաճառելու դեպքում Ձեր ամուսինն ունի Ձեր բաժինը գնելու նախապատվության իրավունք: Դուք կարող եք Ձեր բաժինը երրորդ անձի վաճառել միայն այն դեպքում, երբ Ձեր ամուսինը հրաժարվում է այն գնելուց:

Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Սոցիալ-իրավական


11/04/2012