ԻՐԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Իրանը ապրիլի 14-ին Թուրքիայում ծրագրված բանակցութուններում հանդես կգա իր միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման մի շարք նոր նախաձեռնություններով: Այդ մասին ապրիլի 11-ին հայտնել Է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:
«Իրանական պատվիրակությունը հանդես կգա նոր նախաձեռնություններով, եւ մենք հուսով ենք, որ մյուս կողմը նույնպես կառուցողական մոտեցում կդրսեւորի բանակցությունների նկատմամբ»,- հայտարարել Է Ջալիլին տեղական Ալ Ալյամ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Միջազգային միջնորդների «վեցյակի»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի հետ Իրանի բանակցությունները տեղի կուոնենան ապրիլի 13-14-ին Ստամբուլում:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան