Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԻՐԱԽԸ ՀԱՊԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ



Աֆղանստանից թմրանյութերի հոսքը ՀԱՊԿ-ի երկրներ անկայունություն Է ստեղծում տարածաշրջանում՝ «սնելով» ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը: Այդ մասին հայտարարել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների թմրանյութերի ապօրինի շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ-ի թմրանյութերի շրջանառության վերահսկողության համերկրային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:

Ըստ նրա տվյալների՝ Աֆղանստանի հյուսիսում կենտրոնացած Է «թմրաինդուստրիալ կլաստեր»՝ հերոինի արտադրության 500 – 600 լաբորատորիաներով: Դրանցում արդյունաբերապես վերամշակվում Է Աֆղանստանի հարավում մթերվող ափիոնի հումքը:

«Այսինքն՝ ստեղծված Է յուրատեսակ «հերոինային պոմպ»: Այս թմրակլաստերը թմրանյութով միտումնավոր ռմբակոծում Է ՀԱՊԿ-ի պետությունները՝ նախաձեռնելով եւ ֆինանսավորելով ահաբեկչության եւ ծայրահեղականության բռնկումները, առաջացնելով ընդհանուր անկայունություն»,- հայտարարել Է Իվանովը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների թմրանյութերի ապօրինի շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի՝ ապրիլի 11-ին Աստանայում հրավիրված նիստում: Իվանովի կարծիքով՝ այսօրվա դրությամբ հենց ՀԱՊԿ-ի պետություններն են «Աֆղանստանից թմրամաքսանենգության հիմնական նպատակը եւ նույնիսկ թիրախը»:

ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: 2012 թվականի մայիսի 15-ին կնշվի Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակը եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


11/04/2012