Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵԾ ՈՒԹՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ ԵՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ



«Մեծ ությակի» անդամ երկրները համակարծիք են, որ իրանական միջուկային հիմնախնդիրը պետք Է լուծվի բացառապես դիվանագիտական ճանապարհով: Այդ մասին ասված Է համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել Է ապրիլի 12-ին Վաշինգտոնում կայացած նախարարական հանդիպման արդյունքների հիման վրա:

«Իրանի կողմից միջազգային պարտավորությունների, ՄԱԿ-ի բանաձեւերի եւ ՄԱԳԱՏԷ-ի պահանջների մշտական խախտումը խիստ անհանգստության տեղիք Է տալիս: Սակայն «վեցյակի» եւ Իրանի միջեւ բանակցությունների ակնկալվող վերսկսման նախաշեմին նախարարներն ընդգծում են իրանական միջուկային հիմնախնդիրը խաղաղ եղանակով եւ բանակցությունների միջոցով լուծելու իրենց մտադրությունը: Նրանք հորդորել են Իրանին կառուցողական եւ լուրջ երկխոսություն սկսել առանց որեւԷ նախապայմանի», – ասվում Է համատեղ հայտարարության մեջ:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


13/04/2012