«ԻՆՀԱ-3» ՀՐԹԻՌԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՁԱԽՈՂՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ Է ԿԺԴՀ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ
«Ինհա-3» հրթիռի անհաջող արձակումից հետո ԿԺԴՀ-ն պատրաստվում Է ռազմական սադրանքներ կազմակերպել Հարավային Կորեայի դեմ:Այս մասին, ինչպես հաղորդում են «Լենտա. ռու»-ն եւ Reuters գործակալությունը, ապրիլի 13-ին կայացած խորհրդարանական ունկնդրումների ժամանակ հայտարարել Է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
«Հեռահար գործողության եւս մեկ հրթիռի արձակման, միջուկային փորձարկումների կամ ռազմական սադրանքների հնարարավորությունը շատ մեծ Է»,- հայտարարել Է գերատեսչության ներկայացուցիչը: Նրա կարծիքով՝ Փենյանը նման գործողություններով ցանկանում Է ամրապնդել հյուսիսկորեական հասարակության համախմբվածությունը խոշոր անհաջողության ֆոնի վրա:
Ինչպես նշում Է «Ռենհապ»-ը, Սեուլում «Ինհա-3»-ի արձակումը նույնպես հայտարարել են սադրանք:
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոնգ Վա Դեն հանդես Է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում վճռականորեն դատապարտել Է «այն գործողությունները, որոնք սպառնում են Կորեական թերակղզու խաղաղությանն ու անվտանգությանը»: Նախարարը նաեւ խոստացել Է «հակամիջոցներ ձեռնարկել» հյուսիսային հարեւանի դեմ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական