Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՐԲԵՐԳԸ ՄՏԱՀՈԳ Է



Ադրբեջանի մի շարք ակտիվիստներ Ստրասբուրգում հանդիպել են ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգին։
Նախիջեւանը ներկայացնող իրավապաշտպան Մալախաթ Նասիբովան իրազեկել է, որ ընդդիմության ակտիվիստներն ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները մշտապես գտնվում են իշխանությունների բռնաճնշումների ներքո, իսկ ժողովրդավարության ուսուցման եւ ընտրությունների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին նշել է, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները քաղաքական եւ հասարակական դաշտում առկա իրական պատկերը չեն արտացոլում։
Համարբերգը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակի առնչությամբ եւ ափսոսանք հայտնել, որ իր՝ մարտին Ադրբեջան կատարած այցից հետո երկրում դրական փոփոխությունների նշույլներ չի տեսնում։

Խորագիր՝ Նորություններ


28/01/2011