Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ



Ռուսաստանի ադրբեջանցիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Սոյուն Սադիկովի կարծիքով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում «առաջիկա 5 տարիների ընթացքում պատերազմ չի լինի»: Ըստ նրա` պատճառն այն է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրոպան մեծ ներդրումներ են արել տարածաշրջանում և դրանք չկորցնելու համար զսպում են հակամարտող կողմերին:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, Ադրբեջանը նույնպես շահագրգռված չէ պատերազմի վերսկսումով: Նրա հետ համակարծիք է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը: Հաշվի առնելով, որ պատերազմից կտուժեն տարածաշրջանի տնտեսական բոլոր նախագծերը, նա կարծում է, որ «առաջիկա տարիներին պատերազմ չի լինի»:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը համարում է «ծայրահեղ փոքր» (newsarmenia.ru):

Խորագիր՝ #02 (867) 19.01.2011 – 26.01.2011, Նորություններ


01/02/2011